Նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր:
Մարզպետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Արմավիրի, Մեծամորի, Էջմիածնի բժշկական կենտրոններում: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Արմավիրի բժշկական կենտրոնում Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է նորաբաց ինֆեկցիոն բաժանմունքի հնարավորություններին վերակառուցվող ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին:
Ներկայացվել են բժշկական կենտրոնների բաժանմունքների աշխատանքները, մատուցվող ծառայությունների ծավալը, որակն ու խնդիրները:
Շրջայցից հետո նախարարը մարզպետի և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Անահիտ Ավանեսյանին են ներկայացվել մարզի բժշկական կազմակերպությունների առողջապահական եռամսյա ցուցանիշները, կատարողականները:
Նախարարը կարևորել է մարզի բժշկական ենթակառուցվածքների, շենքային պայմանների արդիականացումն ու վերազինումը, այդ ուղղությամբ տրվել են հանձնարարականներ: