Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացումը և կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Բացի այդ, Ալիևի Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակում երկու երկրի ղեկավարները կհանդիպեն Բայկալ-ամուրյան մայրուղու վետերան շինարարների և երկաթուղային արդյունաբերության աշխատակիցների հետ։
Մանրամասները՝ ռեպորտաժում: