Ապրիլի 22-ին՝ ժամը 12։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնկվել։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին, մարվել՝ 13։08-ին»,- ասված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։