ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ 2023 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հետևյալ քաղաքացիները՝
-
2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները.
-
2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ մասնակից հանդիսացող ՀՀ քաղաքացիները.
-
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները.
-
2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները։
Անհրաժեշտ է հիշել, որ յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող հարկվող եկամուտների մասով ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) և հաշվարկված եկամտային հարկը նույն ժամկետում վճարում են պետական բյուջե:
Արդյոք 20 մլն դրամ և ավելի վարկ ստացած ՀՀ քաղաքացին հանդիսանո՞ւմ է հայտարարատու
Ոչ, այս դեպքում վարկը չի դիտարկվում որպես փոխառություն և 2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով վարկ ստացած ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) չեն ներկայացնում։
Ինչպե՞ս ներկայացնել հայտարարագիր
Եկամուտների հայտարարագիրը քաղաքացիները ներկայացնում են ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որը հասանելի է վեբ
տարբերակով։
Համակարգում ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն պարզեցված կարգով հաշվառվել հարկային մարմնում և ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), տեսնել իրենց եկամուտները և կատարած սոցիալական ծախսերը, ներկայացնել «Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ (հայտարարագիրը)» և ստանալ ծախսերի փոխհատուցում։ Հայտարարագրի ներկայացման քայլերը կարող եք գտնել
այստեղ:
Ի՞նչ է անհրաժեշտ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար
Հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում, իսկ փոփոխություններ անելու և հաստատելու համար՝ նաև էլեկտրոնային ստորագրություն: Այն անհրաժեշտ է ձեր եկամուտների վերաբերյալ տվյալների գաղտնիությունը, անվտանգությունը և դրանց հասանելիությունը բացառապես ձեզ համար ապահովելու նպատակով: Այժմ գործում է խիստ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության երկու տարբերակ՝ բջջային հեռախոսի միջոցով և էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։ Քայլերի հաջորդայնությունը կարող եք գտնել
այստեղ։
Ի՞նչ է «Ես եմ» ազգային նույնականացման համակարգը
«Ես եմ» հարթակը անձի նույնականացման գործիքների հավաքակազմ է, որը ներառում է նույնականացման քարտով, բջջային հեռախոսով և սմարթ սարքով մուտքի լուծումները։ Առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ
այստեղ:
Ինչպե՞ս ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն
Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում գործում է երեք տեսակի էլեկտրոնային ստորագրություն (Cosign, ID card, mID), որոնք ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ
հղմամբ:
Ինչպե՞ս ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը
Էլեկտրոնային ստորագրության ակտիվացման համար անհրաժեշտ է դիմել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ
հղմամբ: