4 գյուղերի հատվածում Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ համաձայնությունից հետո տարբեր կարծիքներ են հնչում. ընդդիմությունը դարձյալ հայտարարում է, որ սա ոչ թե սահմանազատում է, այլ ադրբեջանական կողմի պարտադրանք, որի դիմաց Հայաստանը ոչինչ չի ստանում, իշխանությունը հակառակը՝ ընդգծում է՝ այն, որ Ադրբեջանն ու Հայաստանը առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել՝ արդեն ձեռքբերում է:
Վերլուծաբանները նույնպես գործընթացում դրական կողմեր են տեսնում: Շեշտում են՝ Հայաստանը ոչ որևէ բան տալիս է, ոչ էլ վերցնում, ընդամենը առանձնացնում է այն, ինչ իրենն է ու այդպիսով չեզոքացնում Հայաստանի դեմ նոր պատերազմի առիթն ու պատրվակը, որ այդ 4 գյուղերի տեսքով կախված է մեր գլխավերևում: Մեկ այլ կարծիքի համաձայն՝ Բաքուն ստիպված է եկել այս համաձայնությանը՝ միջազգային լայն ճնշման ներքո: Եվ դրա վկայությունն այն է, որ տարբեր երկրներ, հեղինակավոր կազմակերպություններ՝ ընդհուպ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շտապեցին ողջունել Հայաստանի և Ադրբեջանի այս համաձայնությունը, հույս հայտնելով, որ Երևանն ու Բաքուն այսքանով չեն սահմանափակվի և սահմանազատման պրոցեսը վերջնական ավարտին կհասցվի։
Մանրամասները՝ տեսանյութում։