Պարենային անվտանգության խնդիրներով և տարածաշրջանային զարգացումներով թելադրված՝ հրատապ է վարելահողերի առավելագույն օգտագործումը: Հատկապես կարևոր է հացահատիկային մշակաբույսերի համար ցանքատարածքների հատկացումը: Սա մասնագիտական գնահատական է: Իսկ վիճակագրությունը փաստում է, որ մեր երկրում պոտենցիալն օգտագործվում է առավելագույնը 50 տոկոսով:
Պատկերը դրականորեն փոխելու նպատակով պետությունն իրականացնում է բուսաբուծության աջակցության ծրագիր: Այստեղ պարտադիր պայման կա. ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է ցանքն իրականացնել հավաստագրված սերմերով: Պետության օգնությունն արդեն իսկ որոշակի արդյունք երաշխավորել է: Մշակվող վարելահողերն այս տարի կավելանան 14 հազար 300 հեկտարով:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։