Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ժամը 22:55-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է։
Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Երևանի մետրոպոլիտենում արտակարգ դեպք էր տեղի ունեցել:
1996 թվականին ծնված քաղաքացի Բ. Ա. -ն նետվել էր «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։