Դատախազությունը, պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում 2023 թվականին փաստացի վերականգնել է մոտ 5 մլրդ 63 մլն դրամին համարժեք գույք: Սա 460 անգամ ավելի է, քան 2022 թվականին:
Այդ տարի վերականգնվել էր ընդամենը 11 մլն դրամ:
Միայն Ծաղկաձորի սեփականաշնորհված անտառային ֆոնդից արդեն պետությանն է վերադարձվել 5.4 հեկտար հողամաս, 4,4 հեկտարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն արդեն գրանցվել է:
Նախաձեռնված քրեական վարույթով իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 2007 թվականին այդ հողերը օտարելու աճուրդները եղել են ձևական:
26 հողամասի համար հայտարարված աճուրդին մասնակցել է 17 անձ:
Կոտայքի մարզպետը հուսով է, որ աստիճանաբար հնարավոր կլինի պետությանը հասցված վնասը վերականգնել ամբողջությամբ: