Այս տարեսկզբին մեծ էր վտանգը, որ գյուղապահովագրության ծրագիրը կարող է ձախողվել:
Պատճառն այն էր, որ վնասաբերության պատճառով ապահովագրական ընկերությունները հրաժարվում էին մասնակցել ծրագրին: Կառավարությունը որոշեց վերցնել այդ ռիսկը և վերաապահովագրել ապահովագրական ընկերությունների վնասը:
Վարչապետի դիրքորոշմամբ՝ ծրագիրը պետք է շարունակել, որ գյուղացին չկորցնի հողի հետ աշխատելու մոտիվացիան:
Կառավարության որոշմամբ՝ այս տարի գյուղացիները կկարողանան կարկտահարության ռիսկից ապահովագրել դեղձի, սալորի, խնձորի, կեռասի, բալի, կարտոֆիլի, ձմերուկի և սեխի բերքը, երաշտի ռիսկից՝ 3 հացահատիկային մշակաբույս՝ ցորենը, գարին և վարսակը: