1992 թվականից ի վեր` Միացյալ Նահանգները մոտ 3,3 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել Հայաստանում՝ ժողովրդավարական բարեփոխումներին, տնտեսական աճին և դիմակայունությանը աջակցելու, մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով: Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրամիություն-Միացյալ Նահանգներ բարձրաստիճան հանդիպումից հետո որոշվել է ավելացնել աջակցության ծավալը: Փորձագետների դիտարկմամբ՝ Մոսկվան և Բաքուն ձգտում են նսեմացնել հանդիպման նշանակությունը, մինչդեռ, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան- ԵՄ-ԱՄՆ հանդիպման օրակարգը ոչ թե այն մասին էր, թե ինչքան գումար կտան մեզ, այլ թե ինչպես կօգնեն, որ այդ գումարը մենք կարողանանք ստեղծել մեր երկրում:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: