Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, տեղի է ունեցել արտակարգ դեպք։
«Քաղաքացի Բ. Ա. -ն, ծնված 1996 թվականին, նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։
Գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանի հրամանով Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան)»,- ասված է հաղորդագրության մեջ։