Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Arab News» պարբերականին: Սա հայ բարձրաստիճան պաշտոնյայի առաջին հարցազրույցն է արաբական հեռուստաընկերությանը: Նախարարն անդրադարձել է Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների զարգացման հեռանկարին, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման տեսլականին, նաև Ռուսաստանի և Եվրամիության հետ հարաբերություններին: Միրզոյանը նշել է, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը ժողովրդավարական բարեփոխումների հարցում Հայաստանի հիմնական գործընկերներն են, որոնք այժմ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մեր երկրի տնտեսական դիմակայությունն ուժեղացնելու առումով:
Մանրամասները` ռեպորտաժում: