Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավիին` Բաքվում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Կողմերն ընդգծել են, որ կարևոր քայլեր են ձեռնարկվում՝ զարգացնելու քաղաքական, առևտրային, տնտեսական և այլ ոլորտներում երկկողմ գործակցությունը։ Բայրամովը և Մուսավին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրության այլ հարցերի շուրջ: Ադրբեջանցի դիվանագետը կարևորել է տարածաշրջանային և բազմակողմ հարթակներում Բաքվի և Թեհրանի հարաբերությունների զարգացումը, նշել «3+3» ձևաչափի արդյունավետությունը։
Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: