Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիային:
Թուրքական լրատվամիջոցների տվյալով՝ հանդիպմանը քննարկվել են Գազայի հատվածում հրադադարի, Իսրայելի հետ պատանդների փոխանակման և պաղեստինյան անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու հարցերը: