Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխնախագահ Ելենա Կոնդրատյուկի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ադրբեջան:
Գերագույն ռադայից հայտնել են, որ պատվիրակության այցը տեղի կունենա մայիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում:
Ուկրաինական պատվիրակությունը Բաքվում կմասնակցի միջմշակութային երկխոսության 6-րդ համաշխարհային համաժողովին, ինչպես նաև մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանում: