Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկրի ցամաքային զորքերի շտաբում ծառայողական խորհրդակցություն է անցկացրել: Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
Հաղորդագրության համաձայն՝ Հասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ կապված հեռացող ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմի, զինամթերքի և մարտական տեխնիկայի տեղափոխման գործում անհրաժեշտ տեխնիկական աջակցության տրամադրման հետ: