ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Մինսկի անվավոր քարշակների գործարանի, ինչպես նաև չինական երեք ընկերության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Նշվում է, որ դրանք հրթիռներ արտադրելու համար սարքավորումներ են փոխանցել Պակիստանին:
Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ այդ ընկերությունները մասնակցել են այնպիսի գործողությունների կամ գործարքների, որոնք նյութապես նպաստել են զանգվածային ոչնչացման զենքի կամ դրանց առաքման միջոցների տարածմանը կամ առաջացրել են նման վտանգ:
«Միացյալ Նահանգները, սերտորեն համագործակցելով այլ գործընկերների հետ, հանձնառու է ամրապնդելու չտարածման գլոբալ ռեժիմը՝ զսպելով և խափանելով զանգվածային ոչնչացման զենքի տարածման ցանցերը, որտեղ էլ որ դրանք առաջանան»,- նշել են ԱՄՆ դիվանագիտական գերատեսչությունից: