Թուրքիայի արտգործնախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը և պայմանավորվածությունը՝ շարունակելու սահմանազատման աշխատանքները:
«Իրադարձությունների այս դրական զարգացումը, որը ձեռք է բերվել ուղիղ բանակցությունների արդյունքում, կարևոր քայլ է վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: