Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը հենացատկ վարժությունում դարձել է Դոհայում ընթացող Աշխարհի գավաթի խաղարկության հաղթող։
Ինչպես հայտնում են Մարմնամարզության ֆեդերացիայից, նա վաստակել է 15,166 միավոր։
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: