ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Լոռու մարզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին:
Վարչապետն անդրադարձել է երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված համաձայնությանը։
«Ես իսկապես ուզում եմ, որ ճիշտ գնահատենք, թե ինչ է տեղի ունեցել. մենք շատ լուրջ անկյունաքար ենք դրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովման հաջորդ փուլ մտնելու և զարգացնելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։