Սայաթ-Նովայի անվան երաժշտական և մի շարք այլ արվեստի դպրոցներում բուժկետեր չկան, այդ պատճառով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը մշակույթի և տուրիզի վարչության հետ մշակել է ծրագիր, որի նպատակը ուսուցիչներին մինչբժշկական հմտություններ սովորեցնելն է։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ծրագրի ընթացքում վարչությունների աշխատակիցները համատեղ լսում են ուսուցիչներին ու գրանցում խնդիրները։
Արդեն ամբողջական պատկեր ունենալուց հետո շտկվելու են բոլոր բացթողումները։ Վարչության նպատակն է նաև մինչև տարեվերջ այդպիսի ևս մեկ ծրագիր իրականացնել՝ այս անգամ ներառելով նաև մանկապարտեզները։