Ուկրաինայի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է Կիևին 61 միլիարդ դոլարի ամերիկյան աջակցության՝ հանրապետականների հեղինակած փաթեթին, որը վաղը ներկայացվելու է քվեարկության: Դմիտրո Կուլեբան հույս է հայտնել, որ փաթեթը կընդունվի, քանի որ Կիևը այլընտրանքային տարբերակ չունի: Նախարարը նշել է, որ ԱՄՆ նախագահը և պետքարտուղարն աջակցում են Կիևին այդ հարցում: Վոլոդիմիր Զելենսկին էլ հերթական անգամ կոչ է արել ուժեղացնել Ուկրաինայի ՀՕՊ համակարգը:
«Մեր գործընկերները կարող են դա անել, ինչպես տեսանք Մերձավոր Արևելքի դեպքում»,- ասել է նախագահը:
Նա տեղեկացրել է, որ այսօր Ռուսաստանը հարվածել է Դնեպրին, Կրիվոյ Ռոգ և Սինելնիկովո քաղաքներին, խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ։
Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: