Մոսկվան համարում է, որ Ռուսաստանը և Հայաստանը, այնուհանդերձ, դաշնակիցներ են՝ հայտարարել է Սերգեյ Լավրովը: ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Հայաստանում կան մարդիկ, այդ թվում՝ կառավարության ղեկավարը, որոնք հասկանում են Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում:
Ռուս դիվանագետը հիշեցրել է վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունն մասին, որ «չնայած Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, բայց որոնց կարևորությունը մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է գերագնահատել»:
«Սրանք շատ կարևոր խոսքեր են»,- հավելել է Սերգեյ Լավրովը:
Միաժամանակ նա մեղադրել է Արևմուտքին՝ Երևան-Մոսկվա հարաբերությունների վրա ազդելու համար: