Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունման դեմ ցույցերը շարունակվում են:
Ցուցարարները, ընդդիմադիրները և Վրաստանի նախագահը պնդում են՝ այդ սադրիչ նախաձեռնությունը կրկնում է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը և նպատակ ունի՝ սահմանափակելու օտարերկրյա ֆինանսավորում ստացող ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հիասթափություն է հայտնել Վրաստանի խորհրդարանի որոշման հետ կապված: Ըստ Մեթյու Միլլերի՝ Կրեմլից ոգեշնչված այդ օրինագիծը սահմանափակում է խոսքի ազատությունը և կարող է վտանգել Թբիլիսիի եվրոպական ինտեգրման հեռանկարը:
Իշխող կուսակցությունը, սակայն, պնդում է՝ օրենքի նպատակը Վրաստանի ժողովրդավարության ամրապնդումն է, այն անպայման կընդունվի: Վրաստանի վարչապետի խոսքով՝ այն միայն կնպաստի Եվրամիությանը Թբիլիսիի անդամակցության գործընթացին:
«Եթե չպաշտպանենք մեր ինքնիշխանությունը, մեզ հետ տեղի կունենա այն, ինչ եղավ Ուկրաինայի հետ»,- մանրամասնել է Իրակլի Կոբախիձեն: