Առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների պետական աջակցության ծրագրի առողջապահական հատվածից: Անրաժեշտ է, որ մեր հայրենակիցները իրենց և ընտանիքի բոլոր անդամների փաստաթղթերով ներկայանան քաղաքային պոլիկլինիկա կամ գյուղական ամբուլատորիա, որպեսզի սպասարկվեն առաջնային օղակի տրամադրած բուժօգնության ամբողջ ծավալով: Հիվանդանոցային պայմաններում անվճար բուժօգնության համար նրանց կտրամադրվի էլեկտրոնային ուղեգիր:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի տեսանյութում: