Արևմտյան լրատվամիջոցները, վկայակոչելով ամերիկացի, իսրայելցի և իրանցի պաշտոնյաներին, հայտնել են, որ Իսրայելը հարվածել է Իրանի տարածքին, հարվածը որակվում է «սահմանափակ»: Նշվում է, որ թիրախում է եղել Սպահանից ոչ հեռու գտնվող ռազմական ավիաբազան: Տարբեր աղբյուրներ հայտնում են, որ արձակումն իրականացվել է անօդաչուների կամ հրթիռների միջոցով և Իրանի տարածքից:
Իրանական կողմի տվյալով՝ Սպահանի միջուկային օբյեկտները չեն տուժել, ինչը հաստատում է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը. հաղորդվում է, որ Իրանի վրա հարձակման ժամանակ հրթիռներ չեն կիրառվել, իսկ պայթյունների ձայնն էլ, ըստ իրանական կողմի, «կասկածելի օբյեկտների հարձակումները հետ մղելու նպատակով ՀՕՊ համակարգի գործարկման արդյունք է»: Հաղորդվում է, որ երկրի տարածքում որևէ օբյեկտ չի խոցվել, տուժածներ չկան։
Միջազգային անցուդարձի մանրամասները՝ տեսաշարում: