ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ սույն թվականի ապրիլի 22-ից արգելվել է Ռուսաստանի Դաշնության «Տիմոշա» ՍՊ ընկերության արտադրության «Հալվա արևածաղկի» 250 գ, արտադրված 20․02․2024 թ., պիտանի է մինչև 20․10․2024 թ., «Հալվա արևածաղկի չամիչով» 250 գ, արտադրված 17․01․2024 թ. պիտանի է մինչև 17․09․2024 թ., «Հալվա արևածաղկի գետնանուշով» 250 գ, արտադրված 23․02․2024 թ., պիտանի է մինչև 23․10․2024 թ., «Կոզինախ արևածաղկի ֆրուկտոզայով» 110 գ, արտադրված 28․01․2024 թ., պիտանի է մինչև 28․06․2024թ, «Հալվա արևածաղկի» 250 գ, արտադրված 25․02․2024 թ., պիտանի է մինչև 25․10․2024թ, «Կոզինախ արևածաղկի» 150 գ, արտադրված 25․02․2024 թ., պիտանի է մինչև 25․08․2024 թ., «Հալվա արևածաղկի օդային» 200 գ, արտադրված 15․02․2024 թ., պիտանի է մինչև 15․10․2024 թ․ արտադրատեսակների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
«Տիմոշա» ՍՊ ընկերության այլ արտադրատեսակների Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակ կվերցվեն նմուշներ և ներկայացվեն լաբորատոր փորձաքննության «Կադմիում» ցուցանիշով։