Ապրիլի 19-ին` ժամը 02:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1952 թ․) բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևորներ Ն. Ֆ.-ն (ծնված 1996 թ․) և Ռ. Զ.-ն (ծնված 2000 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները փակել են գազի բալոնի փականը։