Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է ազատվել այնպիսի աշխատողներից, որոնք իրենց տեղում չեն: Այդպիսին են համարվում այն աշխատողները, որոնք կա՛մ խնդիր են ստեղծում, կա՛մ ստեղծված խնդիրների մասին իրենց վերադասին չեն զեկուցում: «Պետության ճգնաժամն այստեղ է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի հավանությանն արժանացած միջազգային համաձայնագրերով՝ ԵՄ բյուջեից 3 մլն եվրո է նախատեսվում ԼՂ բռնի տեղահանված բնակչության ինտեգրման ուղղությամբ, 15 մլն եվրո էլ կհատկացվի փախստականների հրատապ կարիքները հոգալու նպատակով: Սպասվում է, որ մինչև տարեվերջ կհաստատվի ևս 15 մլն եվրոյի աջակցություն:
Մանրամասները՝ տեսանյութում: