Թուրքիայի հյուսիսային Թոքաթ նահանգի Սուլուսարայ շրջանում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 6 կմ խորությամբ։
Սուլուսարայի համայնքի ղեկավարը հայտնել է, որ գյուղերից մեկում երկրաշարժի հետևանքով որոշ տներ վնասվել են, զոհերի ու վիրավորների մասին առայժմ տվյալներ չկան։
Ըստ տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումներ զգացվել են նաև մոտակա նահանգներում։