Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերի բնակիչների հետ հանդիպումների ընթացքում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գործընթացը որքան էլ որ դժվար է, սակայն ստանում ենք սահման, որն անվտանգության երաշխիք է: Մենք պետք է գնանք լուծումների, այստեղ խոսքը ոչ թե ճանապարհի, այլ ՀՀ անվտանգության մասին է՝ բնակիչների հարցերին պատասխանելով՝ պարզաբանել է վարչապետը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: