ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպմանը:
«Երևանում ավելի վաղ հավաստիացրել էին, որ այդ հանդիպումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք և հերքում է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների վերաբերյալ»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ փաստաթղթում նախատեսվում է ռուս սահմանապահներին փոխարինել ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մասնագետներով, ընդլայնել ամերիկացիների և ԵՄ-ի դիվերսիան գործունեությունը Հայաստանի սահմանին Ադրբեջանի և Իրանի դեմ, ինչպես նաև վերակողմնորոշել Հայաստանի կարևոր ենթակառուցվածքներն ու էներգահամակարգը»,- ընդգծել Է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ակնհայտ է համարել այն փաստը, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը նպատակ են դրել քանդել Ռուսաստանի և Հայաստանի միջև բոլոր կապերը՝ ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսության ոլորտներում, ինչպես նաև խաթարել ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի մեխանիզմները։
«Արևմտյան երկրները ձգտում են վիճաբանություն առաջացնել Հարավային Կովկասում մերձավոր հարևանների միջև, ընդ որում Հայաստանն ընդամենը գործիք է, որի միջոցով ԱՄՆ -ն և ԵՄ-ն ծրագրում են նոր մեծ հրդեհ բռնկել», - ասել է Զախարովան։