ԱՄՆ պետքարտուղարության առաջին փոխխոսնակ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների հեռանալուն, պատասխանել հարցին՝ ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ տարածաշրջանի համար:
«Անկեղծ ասած, Վաշինգտոնը չի տեսել որևէ նշան, որ ռուս զինվորականները նպաստում են Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանը: Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի աշնանը տեղի ունեցածը դրա շատ վառ օրինակն է: Դա ապացուցում է, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից կամ գործընկեր չէ։
Պատելը միաժամանակ վստահեցրել է՝ Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու տևական և արժանապատիվ խաղաղության: «Պատրաստ ենք այսուհետ ևս նպաստել այդ գործընթացին»,- եզրափակել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։
Մանրամասները՝ տեսաշարում: