Մեկուկես տարեկան Էվային ծնողները Երևան էին բերել վիրահատելու վրացի բժիշկների խորհրդով: ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ վաղաժամ ծնված աղջկա մոտ հաստատվել էր անհասության ռետիոնապաթիա:
Հայաստանում արված վիրահատությունից հետո Էվան Վրաստան է վերադարձել կուրանալու վտանգը հաղթահարած:
Առողջապահության նախարարությունը Հայաստանում անվճար սքրինինգ է իրականացնում բոլոր անհաս նորածինների շրջանում:
Անհասության ռետինոպաթիա ախտորոշման դեպքում հետագա բուժումը, ներառյալ բարդագույն վիրահատությունը, իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Այս ախտորոշմամբ Հայաստան բուժվելու են գալիս երեխաներ նաև աշխարհի տարբեր երկրներից:
Անհասության ռետինոպաթիայի կանխարգելման ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2010թ.` «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հետ գործակցությամբ: