Վրաստանի ՆԳՆ-ն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» մասին օրենքի նախագծի դեմ պայքարողներին կոչ է արել դուրս չգալ օրենքի շրջանակներից և պահպանել հասարակական կարգի կանոնները:
ՆԳՆ-ն հանրահավաքի մասնակիցներին նաև կոչ է արել խուսափել բռնության կոչերից և ապահովել, որ ակցիան տեղի ունենա խաղաղ մթնոլորտում: Ոստիկանությունը Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ երկու անձի է ձերբակալել. վերջիններս ոստիկանության պահանջին չեն ենթարկվել, իսկ ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերվել է սառը զենք: