Պայթեցվել է ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենքը: Պայթեցման աշխատանքներն իրականացրել է Փրկարար ծառայությունը: 2022 թվականի մայիսին Կառավարությունը որոշել էր մոտ 1.4 միլիարդ դրամ հաշվեկշռային արժեքով 19.1 հեկտար մակերեսով հողամասը և 23.6 հազար քառ. մետր շենք-շինությունները վերցնել ՀՀ պաշտպանության նախարարությունից և հանձնել պետեկամուտների կոմիտեին: Այս տարածքում 2027-ից կտեղակայվեն ՊԵԿ-ի Երևանի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը և կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումները:
«Ֆոտոլուր» գործակալությունը հրապարակել է պաշտպանության նախարարության նախկին շենքի պայթեցման լուսանկարներ: