Բենիամին Նեթանյահուն ընդունել է Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներին, շնորհակալություն հայտնել օրեր առաջ Իրանի հարվածների ֆոնին Իսրայելին օգնելու համար: Reuters-ը գրում է, որ հանդիպումները տեղի են ունեցել Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնումը կանխելու՝ Արևմուտքի ջանքերի համատեքստում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Թել Ավիվը խոստացել է պատասխանել ապրիլի 14-ի իրանական հարվածներին:
Բենիամին Նեթանյահուն նշել է՝ բարձր է գնահատում դաշնակիցների խորհուրդները և կարգավորմանն ուղղված առաջարկները:
«Սակայն Թել Ավիվը սեփական որոշումները կկայացնի, կանենք հնարավորը՝ պաշտպանվելու համար», - հավելել է Իսրայելի վարչապետը:
Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: