Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդը միաձայն հավանություն է տվել կառավարիչներ Քեթրին Բարգերի և Հիլդա Սոլիսի համահեղինակած միջնորդությանը՝ այս տարի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու վերաբերյալ:
Լոս Անջելեսի մարզի կառավարիչները նշել են, որ հարգանքի է արժանի հայ ազգի տոկունությունը, որը վերսկսել է իր կյանքը, այդ թվում՝ Լոս Անջելեսի մարզում։ Նրանք հորդորել են մշտապես ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել ատելությունն ու վայրագությունները, որտեղ էլ որ դրանք լինեն:
«Կարծում եմ, որ կարևոր է մտածել և դասեր քաղել անցյալից: Սա նաև հարգանքի տուրք է այն հայերին, որոնք այստեղ նոր կյանք սկսելով՝ մեծ ներդրում են ունեցել ոչ միայն Լոս Անջելեսի մարզի, այլև ամբողջ երկրի զարգացման գործում: Ես՝ որպես Հայաստանից դուրս ամենամեծ հայ համայնքը ներկայացնող պաշտոնյա, կարծում եմ, որ կարևոր է ասել հայերեին՝ մենք լսում ենք, տեսնում ենք ձեզ և չենք մոռանա։ Մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել 109 տարի առաջ, և մեր կառավարությունը դեպքերը կոչում է իրենց անունով, ինչի համար երախտապարտ եմ: 109 տարի առաջ տեղի ունեցածը ցեղասպանություն էր, և մի ողջ ժողովրդի վերացնելու փորձ»,- ասել է Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի անդամ Քեթրին Բարգերը: