Տարածաշրջանի երկրները կարող են հույս դնել Իրանի զինված ուժերի վրա, որոնք խաղաղություն և անվտանգություն են ապահովում՝ բանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Էբրահիմ Ռայիսին: Իրանի նախագահի խոսքով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շնորհիվ Իրանի զինված ուժերն այժմ ինքնաբավ են, ԱԹՍ-ների և հրթիռների սեփական արտադրությունն ունեն:
Ռայիսին անդրադարձել է Իսրայելին Իրանի պատասխան հարվածներին՝ դրանք որակել «հակասիոնիստական ճշգրիտ գործողություն»: «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն անցկացնել Իսրայելի դեմ, այդ ռեժիմից ոչինչ չի մնա»,- նախազգուշացրել է Իրանի նախագահը, հորդորել Իսրայելին քայլեր չձեռնարկել Իսլամական Հանրապետության շահերի դեմ:
Նա կոչ է արել տարածաշրջանի երկրներին Իսրայելի հետ կապեր ունենալու փոխարեն ապավինել սեփական և իսլամական ուժերին։ «Տարածաշրջանում արտաքին ուժերի կարիք չկա»,- շեշտել է Ռայիսին:
Մանրամասները՝ ռեպորտաժում: