Ինչպես արդեն տեղեկացվել է, իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով, կասեցվել է «Հայրենյաց բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը:
ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ ստուգման ընթացքում նմուշներ են վերցվել առկա պատրաստի արտադրանքից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
Ստացված արդյունքներով՝ «Տոմատի մածուկ Эко Солт» 1 կգ (արտադրված 06.12.2023 թ., պիտանիության ժամկետը՝ 3 տարի), «Տոմատի մածուկ Браво» 1կգ (արտադրված 12.12.2023 թ., պիտանիության ժամկետը՝ 3 տարի), «Տոմատի մածուկ MG» 560 գ (արտադրված 10.02.2024թ., պիտանիության ժամկետը՝ 3 տարի) նմուշները «մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C Botulinium-ի և (կամ) C. Perfringens-ի) և սպոր առաջացնող ջերմասեր (թերմոֆիլային) աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրագիր։