ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ֆրանկոֆոն ուսանողները հանդիպել են ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ: Այդ մասին հայտնում են ԵՊՀ-ից:
Հանդիպման շրջանակում դեսպանը հանդես է եկել դասախոսությամբ, այնուհետև ամփոփվել են Երևանի պետական համալսարանի և SPFA ֆրանսիական կազմակերպության գործակցությամբ կազմակերպված էսսեների մրցույթի արդյունքները:
Էսսեների մրցույթի առաջին կարգի մրցանակակիր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի առաջին կուրսի ուսանող Նարե Հարությունյանը իր էսսեում ներկայացրել է երևակայական մի աշխարհ՝ ընթերցողին հրավիրելով փոքրիկ ճամփորդության՝ մարդկանց սրտեր «այցելելու», նրանց ցանկություններին ու ձգտումներին ծանոթանալու համար: