Իսրայելն արդեն կողմնորոշվել է` ինչ կերպ է արձագանքելու Իրանի հարձակմանը, սակայն դեռևս ժամկետներն է որոշում: Այդ մասին հայտնել է Jerusalem Post-ը` հղում անելով իր աղբյուրներին:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Իրանի դեմ Իսրայելի ցանկացած գործողության կհետևի անհապաղ և կոշտ պատասխան։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի գիշերը Իրանը ԱԹՍ-ներով հարվածներ հասցրեց Իսրայելի տարածքին: Մեկ օր տևած առճակատումից հետո Իրանը հայտարարեց` թիրախները խոցված են, հարվածները չեն շարունակվի: