Հայաստանի տնտեսական զարգացումն ու արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ, հայտարարել է մեր երկրում Իրանի դեսպանը, նշել, որ այս հավաստիացումները Թեհրանը ստացել է պաշտոնական Երևանից: Մեհդի Սոբհանին նաև վերահաստատել է սահմանների որևէ փոփոխության անթույլատրելիության իրանական կողմի դիրքորոշումը, նշել, որ երկու հարևան երկները միմյանց համար կենսական նշանակություն ունեն՝ արևելք-արևմուտք ճանապարհին:
Դեսպանի ասուլիսի մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: