Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:
«Չին-գերմանական հարաբերությունների զարգացումն իր ազդեցությունն ունի ամբողջ աշխարհի վրա»,- հանդիպմանը հայտարարել է Չինաստանի նախագահը։
Նա հանդես է եկել երկու երկրների սերտ համագործակցության օգտին՝ շեշտելով, որ դրա հիմքը փոխադարձ հարգանքն է: Կողմերն անդրադարձել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, Ուկրաինայում շարունակվող հակամարտությանը: Քննարկվել են նաև բնապահպանական հարցեր: