Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին ողջունել է Հայաստանում Եվրամիության առաքելությանը կանադացի առաջին փորձագետի՝ Ալեքսանդր Գրուշևսկու միանալու մասին լուրը։
«Նախորդ տարվա իմ այցից վերադառնալուց հետո առանցքային առաջնահերթություն էր Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման ուղիների ուսումնասիրությունը, ներառյալ՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ժոլին:
Ավելի վաղ ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը ողջունել էր կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկու միանալը առաքելությանը: