Խորհրդարանը արտահերթ նիստում ընդունել է օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու նախագիծը: Ազգային ժողովը դեռ 2018-ին է ճանաչել և ընդունել Իրաքի տարածքում եզդի ժողովրդի նկատմամբ ահաբեկչական խմբավորումների իրականացրած ցեղասպանությունը: Օրենսդիրները ելույթներում նշել են, որ Հայաստանը տարիներ շարունակ միջազգային տարբեր ատյաններում բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրականացված հանցանքների մասին:
Մանրամասները՝ ռեպորտաժում: