Իրանը չի նախազգուշացրել Միացյալ Նահանգներին անցյալ շաբաթ Իսրայելի վրա հարձակում սկսելու ժամկետների վերաբերյալ: Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին լրագրողներին հայտնել է, որ Վաշինգտոնը հաղորդագրություններ է փոխանակել Իրանի հետ, սակայն տեղկություններ չեն եղել Իրանի կողմից հանգստյան օրերին հարձակման ժամկետների կամ թիրախների վերաբերյալ: Քիրբին չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ հաղորդագրություններ են եղել դրանք: Ավելի վաղ Թուրքիայի, Հորդանանի և Իրաքի պաշտոնյաները հայտարարել էին, որ Իրանը ծանուցել է ԱՄՆ-ին Իսրայելի վրա հարձակումից օրեր առաջ:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն էլ անդրադարձել է Գազայի հատվածում հրադադարի հաստատման թեմային: Մեթյու Միլլերը նշել է, որ Իսրայելը զգալի առաջընթաց է գրանցել այդ հարցում, սակայն ՀԱՄԱՍ-ը խոչընդոտել է գործարքի կայացմանը: Շարժումը մերժել է գործարքի վերաբերյալ վերջին առաջարկը և հայտարարել, որ պատանդների հարցով ցանկացած նոր պայմանավորվածություն պետք է վերջ դնի Գազայի պատերազմին, և սկսել իսրայելական ուժերի դուրսբերումը: Միլլերը հավելել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հետամուտ լինել գործարքին, որը թույլ կտա առնվազն վեց շաբաթ տևողությամբ զինադադար հաստատել և ավելի շատ օգնություն մատակարարել Գազայի հատված:
Մանրամասները՝ տեսաշարում: