Հայաստանի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու՝ ԱԺ ՔՊ խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի նախագիծը:
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ստացավ 88 կողմ ձայն:
Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը ևս նախատեսված է այսօր:
Հիշեցնենք՝ Գլխադասային՝ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունն էլ դրական է:
2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Իրաքի Սինջար քաղաքում սպանել է հազարավոր եզդիների:
2023-ի օգոստոսի 1-ին Մեծ Բրիտանիան ճանաչել է «Իսլամական պետության» կողմից եզդիների դեմ իրականացված ցեղասպանությունը:
ՀՀ ԱԺ-ն 2014 թվականին եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը պաշտոնախես ճանաչել է դեռևս 2018 թվականի հունվարին: