ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաների մի քանի տեսակից (ООО «Тимоша», Россuя, Ростовская обласmь)`
«Հալվա արևածաղկի», 250 գր., արտադրված 20․02․2024 թ., պիտանի է մինչև 20․10․2024 թ.,
«Հալվա արևածաղկի չամիչով», 250 գր., արտադրված 17․01․2024 թ., պիտանի է մինչև 17․09․2024 թ.,
«Հալվա արևածաղկի գետնանուշով», 250 գր., արտադրված 23․02․2024 թ․, պիտանի է մինչև 23․10․2024 թ.,
«Կոզինախ արևածաղկի ֆրուկտոզայով», 110 գր., արտադրված 28․01․2024 թ., պիտանի է մինչև 28․06․2024 թ.,
«Հալվա արևածաղկի» 250 գր., արտադրված 25․02․2024 թ․, պիտանի է մինչև 25․10․2024 թ.,
«Կոզինախ արևածաղկի», 150 գր., արտադրված 25․02․2024 թ․, պիտանի է մինչև 25․08․2024 թ.,
«Հալվա արևածաղկի օդային», 200 գր., արտադրված 15․02․2024 թ․, պիտանի է մինչև 15․10․2024 թ.:
Նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության:
«Արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքնատեսակները «Կադմիում» ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:
Տեսչական մարմնի կողմից տրվել է «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրագիր։
Հաշվի առնելով հանրային շահը, ինչպես նաև նկատի ունենալով, որ նշված ապրանքատեսակները ներմուծողի՝ «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ի կողմից մատակարարվել են այլ տնտեսավարող սուբյեկտների և ետկանչի համար կպահանջվի որոշակի ժամանակ՝ հորդորում ենք սպառողներին չգնել նշված վտանգավոր սննդամթերքը և, դրանցից որևէ մեկը որևէ խանութում նկատելու դեպքում, տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով կամ գրել
[email protected] էլեկտրոնային հասցեին կամ ՍԱՏՄ ֆեյսբուքյան էջին: Շնորհակալ կլինենք ակտիվ համագործակցության համար:
Նշենք նաև, որ հիշատակված արտադրատեսակների վտանգավորության վերաբերյալ գրություն է ստացվել նաև Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարությունից»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ: