Վճռաբեկ Դատարանում ավարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի ընտրության առաջին երկու փուլը: Մրցութային հանձնաժողովը ղեկավարող Սահմանադրական դատարանի նախագահը ասում է, որ մրցույթին մասնակցող 7 թեկնածուներն էլ ունեն բարձր մասնագիտական հատկանիշներ: Լավագույն երեք թեկնածուների ցուցակը ներկայացվելու է վարչապետի հաստատմանը: Միայն դրանից հետո վերջնական խոսքը եվրոպական կառույցներինն է:
Մանրամասները` Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: